Ռուսաստանը Հայաստանից և ևս 3 երկրից արգելել է միրգ-բանջարեղենի որոշ տեսակների ներմուծումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից, քանի որ այս ապրանքներում հայտնաբերվել է Pepino mosaic virus: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Pepino mosaic virus-ը  համարվում է բանջարեղենի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Շատ հաճախ այն խոցում է ջերմոցներում աճեցված բերքը. ջերմոցներում ջերմությունն ու խոնավությունը նպաստում են հարուցիչների ակտիվ վերարտադրմանը:

2019 թվականին Հայաստանը Ռուսաստանին լոլիկի մատակարարման ցուցակում զբաղեցնում էր ութերորդ տեղը՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Մարոկկոյից, Բելառուսից, Ուզբեկստանից և Իրանից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն