Գործադիրը նախատեսում է թույլատրել գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:

«Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև