Մինչ օրս Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել 770 հայ զինծառայողների մարմին

Հայ զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Դեկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Մարմինները դուրս են բերվել դեպի Ջաբրայիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլիից (Ղարղաբազար), Վանքից, Հադրութից, Հորադիզից, Լաչին-Կուբաթլու  հատվածից (Սարատակ), Մադաղիսից, Դուլ-Դուլից, Այգեհովիտից:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների 770 մարմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև