armenpress.am: Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 7 միավոր տրանսպորտային միջոցները կառավարությունը հետ կվերցնի և կամրացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ավտոմեքենաները հետագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ այլ գերատեսչության կամրացվեն կամ կօտարվեն: