ՌԴ-ում էպիկենտրոնում 7․6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |factor.am|

factor.am: 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճում, ցնցումները զգացվել են նաև Իրկուտսկում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ Իրկուտսկի մարզի գլխավոր վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր 05:45-ին սեյսմիկ իրավիճակ է գրանցվել Իրկուտսկի մարզում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 7․6 բալ, Իրկուտսկում՝ 5-6 բալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Բուրիաթիայի Հանրապետության Կաբանսկի շրջանում՝ Բայկալ լճում։

Իրկուտսկի բնակիչները զգացել են 5-6 բալ հզորությամբ ցնցումներ։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն