Ըստ Պեսկովի՝ Ադրբեջանից ու Հայաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելքը Կրեմլի հետ չի համաձայնեցվել |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայության (Роспотребнадзор) կողմից Հայաստանի մի շարք շրջաններից և Ադրբեջանի ողջ տարածքից մրգերի և բանջարեղենի ներկրումն արգելելու որոշումը նախագահի աշխատակազմի հետ չի համաձայնեցրել», – այսօր Մոսկվայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պուտինի խոսնակի՝ Роспотребнадзор-ը չպետք է նման հարցերը համաձայնեցնի Կրեմլի հետ։ «Այդ ամենն արվում է կառավարության հետ համագործակցության շրջանակներում և կան հստակ չափանիշներ, որոնց համաձայն կայացվում են նման որոշումները», – նշել է Պեսկովը։

Ավելի վաղ, Ռուսաստանի «Գյուղատնտեսության ոլորտի վերահսկողական ծառայությունը» հայտարարել էր, որ Ադրբեջանից ներկրվող լոլիկը և խնձորը ինչպես նաև Հայաստանի Արմավիրի մարզից ներկրվող լոլիկը չեն համապատասխանում երկրում գործող սանիտարական նորմերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն