2020-12-10-c5040494-00f5-4a9b-be17-6cd1deff0e2e.JPG

Կառավարության անդամները չեն պատասխանում լրագրողների հարցերին |factor.am|

factor.am: Կառավարության նիստից հետո լրագրողներին գրեթե չի հաջողվում հարցեր ուղղել գործադիր մարմնի ներկայացուցիչներին: Նրանք հիմնականում դուրս են գալիս ծառայողական ելքերով: Այսօր, օրինակ, լրագրողներին ոչ հասանելի ճանապարհով գնացին ՔՊ վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Թեև լրագրողները նրանց փորձեցին հրավիրել ճեպազրույցի, սակայն նրանք առանց որևէ խոսք ասելու հեռացան: Լրագրողներին հասանելի ճանապարհով կառավարությունից դուրս եկան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՊՎԾ պետի պաշտոնակատար Տիգրան Ուրիխանյանը և Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Նրանք, սակայն, հրաժարվեցին քաղաքական հարցերի պատասխանել:

Ավելին՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն