1lurer.am: Երևանի փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 37 անձ բերվել է ոստիկանության բաժիններ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
Հիշեցնենք՝ Երևանի տարբեր փողոցներում այսօր ևս շարունակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: