armtimes.com: Ընդդիմության ներկայացուցիչների կողմից այսօր կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարի եւ ոստիկանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք՝ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր անհնազանդության ակցիաներ են նախաձեռնել Երեւանի տարբեր հատվածներում։ Այդ ժամանակ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում վիրավորում էր ստացել մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար։