«Նա իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին». Մոսկվան պահանջում է վրաց հեռուստալրագրողի արտահանձնումը |tert.am|

tert.am: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան հաղորդավարի հայհոյանքներից հետո Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցն է դիտարկում, մասնավորապես՝ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև ՌԴ-ից դեպի այդ երկիր դրամական փոխանցումները դադարեցնելու նախաձեռնությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով