Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՄԽ համանախագահների, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնiկովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է trend.az-ը: 

Հանդիպումը կայացել է համանախագահների` տարածաշրջան այցի շրջանակներում: Քննարկվել են տարածաշրջանի իրավիճակին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրականացմանը վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով