Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 150 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհՙ 168 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ», – ասված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները ոչնչացվում են:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-հավելվում է հաղորդագրության մեջ: