Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը: Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև այստեղ խաղաղապահների դիտարկման կետի առկայության մասին նշում չկա: Այս մասին հայտնում է Razm.info-ի տելեգրամյան ալիքը։