tert.am: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: