Գեղարքունիքի մարզպետը հերքել է այն լուրերը, թե մարզի Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ դիրքեր են զիջվելու հակառակորդին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքել է այն լուրերը, թե մարզի Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ դիրքեր են զիջվելու հակառակորդին։

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկություն այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում, մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ, զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»,- հայտնել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով