Հրադադարի ռեժիմի խախտումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է. ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները շաբաթ կասեցրել են հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղում, այսօր իրավիճակը տարածաշրջանում կարգավորվել է:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում»,- նշել է Մուրադովը:  

«Ռուս խաղաղապահներն իրավիճակի մշտական վերահսկողություն են իրականացնում և ապահովում են փոխգործակցությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,- հավելել է գեներալ-լեյտենանտը:

 

   

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն