Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր հաստատեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։

«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», – ասաց խոսնակը։

Այդ ընթացքում, ըստ Նիկողոսյանի, Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` երկրի առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, կնոջ վիճակը շարունակել է վատանալ:

«Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին: Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է, և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ արձանագրվել է կենսաբանական մահ», – ասաց Առողջապահության նախարարության խոսնակը։

Նիկողոսյանը նշեց, որ սա երկրում կորոնավիրուսից մահվան արդեն երկրորդ դեպքն է հղիների շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով