Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերացնել Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերացնել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով