Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Ոստիկանության պարզաբանումը ստորև.

«Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։

Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։
Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև