Կոչ ենք անում զերծ մնալ խաղաղ ճանապարհով իրենց իրավունքներն իրացնող քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու գործելաոճից. Ոստիկանության պահեստազորի գնդապետների հայտարարությունը

Ոստիկանության պահեստազորի մի քանի գնդապետներ հանդես են եկել հայտարարությամբ, որով Ոստիկանության իրենց գործընկերներին կոչ են անում զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։ Հայտարարությունում ասվում է. 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.

Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։

Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։

Հիշե՛ք

Հայրենիքի առջև ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովանքը որոշելու են միմիայն մեր սերունդները։

Իմաստություն և ողջախոհություն բոլորիս։

Հարգանքով՝

Պահեստազորի գնդապետներ՝

Արշավիր Գեւորգյան

Արա Կարապետյան

Հայկ Քոչինյան

Էրիկ Շարմազանով

Հակոբ Աբրահամյան

Տիգրան Չալյան

Վազգեն Հարութունյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն