Հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Լոռու մարզպետ |armenpress.am|

armenpress.am:  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ իր ասածն ակնհայտ երևում է: Նորանշանակ մարզպետի խոսքով՝ իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, «կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով»:

Միաժամանակ, նա նշեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում այն մարդկանց, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը. դա իրենց արտահայտվելու, քննադատելու իրավունքն է:

«Բայց այդ մարդիկ ժողովրդի մեծամասնությունը չեն: Այսօր մարդիկ փողոց դուրս չեն գալիս, իսկ 2018-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Եվ ոչ միայն հրապարակը, մարզերում էլ ժողովուրդը դուրս էր եկել փողոց», – ընդգծեց Արամ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լրագրողներին պետք է հիասթափեցնի. վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա:

«Որովհետև ոչ թե ես եմ այդպես ուզում, այլ ժողովուրդը դա չի պահանջում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մեզ տեսնում են, գրում են՝ հանկարծ նման բան չլինի», – ասաց Արամ Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով