armtimes.com: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կապանի օդանավակայանի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են արձակվել։
Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ժամը 12։30-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Կապանի օդանավակայանի հարևանությամբ քաղաքացիների կողմից ավտոճանապարը փակելու ակցիայի ընթացքում անհայտ անձը իր մոտ գտնվող զենքից մի քանի անգամ կրակել է օդ։
Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է։ «Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվում են նյութեր»,- նշեց նա։
Շարունակությունը՝ armtimes.com-ում։