Շիրազի-Մազմանյան-Չաուշի-Սիլիկյան նոր խճուղի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց – Մազմանյան փողոց – Չաուշի փողոց – Սիլիկյան նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ տվյալ խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև