2020-12-20-1aeb0b00-9515-430b-9aa1-f2842977c7c1.jpeg

Ցմահ հպարտ ու պարտավոր ենք նահատակներին՝ նրանց զոհաբերության համար. Արտակ Բեգլարյան

Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այո՛, մենք սգում ենք նահատակների համար, սակայն ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց ու նախորդ նահատակների կիսատ թողած գործը:
 

Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ ճանապարհին: Իսկ սուգը, հպարտությունն ու պարտավորությունը կարող են օգնել այդ առաքելությունը գիտակցելու հարցում:

Թո՛ղ այսուհետ մեր հպարտության ու պարտավորության առիթները լինեն առանց սգի»,- գրել է Բեգլարյանը:
 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն