Հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով. ՃՈ

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, հորդորում ենք մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասվում է ՃՈ հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև