tert.am: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է,տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։
Նշենք, որ հենց Գորիսի քաղաքապետն է երեկ հանդես եկել կոչով՝ փակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզի տարածք։