Առուշ Առուշանյանի փաստաբանները առևանգման դեպքի առթիվ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առթիվ Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։

Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը  չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Նաև նշեմ, որ դեռևս Սիսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Յոլյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն