Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։

 

Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։

Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։
2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»,- գրել է նա։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն