Մինչ օրս շուրջ 43 000 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Շուրջ 43 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, վերջին մեկ օրվա ընթացքում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 351 մարդ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 351 մարդ։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 43 հազար փախստական։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն