Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: Այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:

«Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքերը, որովհետև այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետևողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով