Ոստիկանության պարզաբանումը ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանի պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ:

«Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը:

Ոստիկանությունից պարզաբանում են՝ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։

Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ Սամվել Հակոբյանը այսօր հայտարարություն է տարածել, թե «այս օրերին փորձ է արվում ոստիկանությանը և, մասնավորապես, ոստիկանության զորքերին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ոստիկանությանն օգտագործել որպես մահակ և լուծել նեղ անձնական ու քաղաքական խնդիրներ»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև