Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

«Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան:

«Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն