Ըստ Գախարիայի՝ Վրաստանը մտադիր է «բարիդրացիական հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ» |azatutyun.am|

azatutyun.am: «Վրաստանը շարունակելու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ», – դիմելով վրաց խորհրդարանականներին՝ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան։

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վրացական կառավարության ղեկավարը կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված իրադարձություններին՝ զերծ մնալով հապշտապ գնահատականներից։

«Տարածաշրջանում ստեղծված կացությունը պետք է շատ զգուշորեն քննարկել և գնահատել, քանի որ տեղի ունեցած գործընթացների վերջնական արդյունքները առայժմ որևէ մեկի համար հստակ չեն», – հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը։

Գախարիայի խոսքով՝ «չնայած [ղարաբաղյան] հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով