Ստեփանակերտի բնակիչները կազատվեն ավտոմեքենաների գույքահարկից |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի բնակիչները   մինչև 2021 թվականի հունվարի 1-ն ազատվում են մատակարարված խմելու ջրի և աղբահանության դիմաց վճարներից: Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստում:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության   տեղեկատվության համաձայն՝ ավագանու նիստում Դավիթ Սարգսյանը հայտնել է  նաև, որ  քաղաքացիները  1  տարի ժամկետով գույքահարկ չեն մուծելու 2020թ. պատերազմում զոհվածներին, վիրավորներին և որոշ սոցիալական որոշ խմբերի պատկանող  քաղաքացիների ավտոմեքենաների համար տրամադրվող համապատասխան տեղեկանքի դեպքում:

«Չնայած ռազմագործողություններ այլևս չկան, պատերազմի հետևանքները դեռ թարմ են: Ցավոք, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց ավերածությունների չեզոքացումը հնարավոր է: Արվելու է առավելագույնը մայրաքաղաքն իր մինչպատերազմյան տեսքին վերադարձնելու համար: Դրանում կներգրավվեն ինչպես պետական և համայնքային միջոցներ, այնպես էլ մասնավոր ներդրումներ: Քաղաքապետը առանձին անդրադարձել է տարհանված բնակիչների խնդիրներին: Բնականաբար, առաջնահերթը բնակարանայինն է: Քիչ չեն նաև կենցաղային դժվարությունները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում էլ՝ նախապատվությունը տրվելու է Ստեփանակերտում բնակվող տարհանվածներին»,-նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն