2020-12-23-a8046292-2d97-47e7-8e27-d97cffde8998.jpg

Չորրորդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ դեկտեմբերի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն