Կառավարության մոտ իրավիճակը լարվեց. ոստիկանությունից հայտնում են՝ բերման է ենթարկվել 5 քաղաքացի |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ խիստ լարվեց իրավիճակը Կառավարության մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Հայրենիքի փրկության շարժման համակիրները:

Ոստիկանները փորձեցին բացել Տիգրան Մեծ փողոցը՝ հրելով այն փակած քաղաքացիներին եւ ոմանց բերման ենթարկելով: 

Իրավապահները թերեւս փորձում էին ճանապարհ բացել Կառավարության նիստից հետո շենքից դուրս եկող պաշտոնյաների համար: 

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այս պահին հրապարակից բերման է ենթարկվել 5 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն