Բերման է ենթարկվել 69 քաղաքացի․ ՀՀ Ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշեց Ջանոյանը:

Հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին. «Եթե նրանք եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ և մարդիկ ազատ կարձակվեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն