Շուտով կգործի «QUITLINE» խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի նպատակը ծխելու վատ սովորությունից ազատվելուն աջակցելն է

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի «QUITLINE» խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից:

Նախարարությունը հայտնում է, որ խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:

Նշվում է, որ ծառայությունը բոլորի համար ԱՆՎՃԱՐ է: Խորհրդատվություն կարելի է ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով