Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 17 ցուցարար |armtimes.com|

armtimes.com: Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը շարունակում են անհնազանդության ակցիաները։  

Նրանք կարճ ժամանակով փակում էին Երևանի տարբեր փողոցներ։ Ամիրյան փողոցը փակելիս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Կառավարության շենքի հարակից տարածքից բերման են ենթարկվել 17 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև