2020-12-25-ba1a26b8-02bf-4b8a-b608-ee0bc515f9a3.jpg

Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ-ի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում հայտնաբերվել է կործանված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Անհայտ ծագման այդ ԱԹՍ-ն գտնվել է Ինջիրլիքի 10-րդ վառելիքային բազայի տարածքում:  

Նշվում է, որ ոստիկանություն ներկայացված հաղորդումից հետո դեպքի վայր են ժամանել Ադանայի նահանգային ոստիկանության վարչության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները, որոնք փորձաքննության են տարել հիշյալ ԱԹՍ-ն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն