1lurer.am: Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա բողոքի ակցիայի 28 մասնակից բերվել է ոստիկանություն՝հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: 182-րդ հոդվածը ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: