Ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը եւ Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը եւ ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանեւրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում: