2020-12-26-32cb92f5-2ea1-41ca-8ec4-d2b0194e94bb.jpg

«Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է: Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը:

«Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի_փրկության_շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն