2020-12-27-5492f0d4-84b0-48ba-bf7e-c4e9ad7ffea2.jpg

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է ԵՄ անդամ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը

news.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է ԵՄ անդամ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման մեկնարկի մասին:

«Այսօր մենք սկսում ենք թերթել բարդ տարվա էջը: COVID-19-ի դեմ պատվաստանյութը կփոխանցվի ԵՄ բոլոր երկրներին: Պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին Եվրոպայի ամբողջ տարածքում: ԵՄ-ում պատվաստման օրերը միասնության հուզիչ պահ են խորհրդանշում: Պատվաստումը համավարակից հուսալի ելք է»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն