«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդդիմությանը հորդորեց նստել սեղանի շուրջ և քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում անդրադարձավ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

«Ուզում եմ անդրադառնալ նաև իմ ընդդիմադիր գործընկերոջ ասածին՝ հրաժարականի պահանջի վերաբերյալ: Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված  կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ: Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ՝ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է  նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոսեց նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի մասին, ասաց՝ այն կարևոր է: Մակունցի խոսքով, քաղաքացիները սպասում են այդ նախագծի հետ կապված շուտափույթ  լուծումների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով