2020-12-28-0bfc8e62-5022-4659-a033-7df1f24c7863.jpg

ԲՀԿ-ն Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով կդիմի ՍԴ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն