ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների տարածաշրջան ներթափանցման համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:

«Մեր համատեղ կարծիքն է այն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Այստեղ մեր թուրք գործընկերների հետ ունենք ամբողջովին նույն դիրքորոշումը»- ասել է Լավրովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով