Առաջին զորամիավորման զորամասերից մեկում հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք

Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրետանավորները կատարելագործել են ռազմական տեխնիկայի մարտական վիճակի բերման, կրակի կառավարման, ինչպես նաև նշանակետերի հետախուզման մասնագիտական հմտությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև