Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը |tert.am|

tert.am: Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշել է դադարեցնել այն երկրներից հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». խոսքը նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չինաստանի մասին է: Միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը», փոխանցում է ria.ru-ն։

«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում է ընդունվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը»,- ասված է տեքստում:

Ընդգծվում է, որ բացառություն կարող են կազմել «մահացած դասականների, ինչպես նաև այն ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով