Մարտական հերթապահության հերթափոխից առաջ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվել է շարային ստուգատես: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, մարտական փաստաթղթերի առկայությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստացել համապատասխան առաջադրանքները։